About

«Սքայ Ագրո» ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Մենք առաջինն ենք Հայաստանում, ով գյուղատնտեսության մեջ կիրառում է գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր` ագրոդրոններ։

Ընկերության ստեղծման նպատակը նորագույն տեխնոլոգիաների միջոցով Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը խթանելն էր, մասնավորապես՝ պեստիցիդներով, պարարտանյութերով այգիների և ցանքատարածքների մշակումներ իրականացնել ժամանակակից մեթոդներով։
Սակայն գործունեություն ծավալելուց առաջ անհրաժեշտ էր հասկանալ, թե ինչ խնդիրների են բախվում գյուղատնտեսներն ու ֆերմերները ավանդական մեթոդներով սրսկումներ/պարարտացումներ իրականացնելուց, արդյո՞ք դրոնների կիրառումը կլուծի այդ խնդիրները, և ընդհանրապես, ինչքանով է արդյունավետ այս նորարարական մեթոդը մեր երկրում։ Ոլորտը ուսումնասիրելուց հետո պարզ դարձան առկա հետևյալ երեք կարևոր խնդիրները՝
  • Հանրապետության բարդ ռելիեֆը մեծ դժվարություններ է առաջացնում սրսկումներ իրականացնելիս՝ հատկապես խոնավ հողի պայմաններում
  • Անհրաժեշտ նյութերի գնումը ենթադրում է մեծ ծախսեր
  • Անհավասարաչափ, սխալ կոնցենտրիացիայով սրսկումների իրականացման պատճառով քիչ է սրսկման արդյունավետությունը

Ուսումնասիրելով դրոնների կիրառման միջազգային փորձը, մանրակրկիտ ուսումնասիրելով նրանց առավելությունները եկանք այն եզրահանգմանը, որ գյուղատնտեսական դրոնների կիրառումը մեր երկրում անհրաժեշտություն է, և այն լուծում է գյուղատնտեսների և ֆերմերների դեմ ծառացած վերոնշյալ խնդիրները, քանի որ

  • Բարդ ռելիեֆը չի խանգարում դրոնների աշխատանքին
  • Օգտագործվում է 30%-ով ավելի քիչ հեղուկ նյութ, հետևաբար ծախսերը նվազում են
  • Դաշտերն ու այգիները հավասարաչափ և ճիշտ կոնցենտրացիայով են սրսկվում, ինչը մեծապես ազդում է բերքի որակի և քանակի վրա

Ագրոդրոնների կիրառման անհրաժեշտության մեջ համոզվելուց հետո, մեր հաջորդ քայլը օդային սրսկման այս մեթոդի հետ մարդկանց ծանոթացնելն էր։ Դրոններով սրսկումների իրականացման գաղափարը մարդկանց մոտ շատ հարցեր էր առաջացնում և մեր գերխնդիրն էր բարձրացնել մարդկանց վստահությունը գյուղատնտեսության մեջ կիրառվող այս նորարական տեխնոլոգիայի նկատմամբ։

Այժմ վստահաբար կարող ենք ասել, որ մեզ հաջողվել է բարձրացնել մարդկանց վստահությունը, որի մասին փաստում է վերջին շրջանում մարդկանց հետաքրքրվածության մակարդակի բարձրացումը դրոնով սրսկումների նկատմամբ, ինչպես նաև իրենց այգիների ու դաշտերի մշակումը դրոններին վստահողների կտրուկ աճը։

Մեր ցուցանիշները

0
Հաճախորդ
0
Հեկտար
0
Սրսկված այգի

Մենք համագործակցում ենք գյուղատնտեսության զարգացմանը նպաստող ամենատարբեր ընկերությունների հետ և բաց ենք նոր համագործակցությունների համար։

Մեր գործընկերներից շատերը պարարտանյութեր, պեստիցիդներ (դեղանյութեր/բուժանյութեր) արտադրող կամ ներկրմամբ զբաղվող հայկական ընկերություններ են, որոնց հետ համագործակցությունների շնորհիվ շահում ենք ոչ միայն մենք և մեր գործընկերները, այլև մեր պատվիրատուները։

Պատվիրատուների ցանկության դեպքում սրսկումներ ենք իրականացնում մեր գործընկերների տրամադրած լավագույն պեստիցիդներով և պարարտանյութերով։
Համագործակցությամբ հետաքրքրված ընկերությունները կարող են դիմել մեզ կապի բոլոր միջոցներով։

Contact












Գյուղատնտեսական դրոնների վաճառք, վարձակալություն և այլ ծառայություններ


www.agropilot.am

en_USEN