Ագրո - Դրոններ
SALES | SERVICE & REPAIR | RENT & SUPPORT
drones@skyagro.am
Վաճառք | Սպասարկում | Վարձակալություն
պատվերների և հարցերի համար՝ +374 93 121630
XAG M500 — Crop Monitoring — Remote Sensing / Multispectral Agro Drone
XAG R150 — 1m Cutting, 9m Spraying, Transporting Goods — Unmanned Ground Vehicle
XAG AutoPilot
DJI Agras T10 — Crop Dusting
XAG P100 / XAG P100 Pro — Crop Dusting
DJI Agras T16 — Crop Dusting
Վաճառք | Սպասարկում | Վարձակալություն
XAG M2000 — Remote Sensing / Multispectral
GC4000+ Auto SuperCharge Station — 0.6L/KWh | 0.3L/battery*
XAG ISM50S Soil Monitor
DJI Agras T30 — Crop Dusting
Վաճառք | Սպասարկում | Վարձակալություն
Ժամանակակից գյուղատնտեսության մեջ անօդաչու թռչող սարքերի կիրառումը հանդիսանում է ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Այս ճշգրիտ գյուղտեխնիկայի կիրառումը հնարավորություն է տալիս բարձրացնել մշակաբույսերի բերքատվությունը, նվազեցնել ծախսերը և վնասները։ Վերջին շրջանում գյուղատնտեսական դրոնները թռիչքաձև զարգացում են ապրել՝ բարձրացվել է արտադրողականությունը, արդյունավետությունը, ինչպես նաև ընդլայնվել է ֆունկցիոնալությունը, հատկապես հեղափոխական են ագրոդրոնների նոր սերունդը։
Ագրոդրոնները տարբերակվում են ըստ իրենց կատարած ֆունկցիաների, և ներկայումս ամենալայն կիրառումն ունեն հեղուկացիր դրոնները։ Այս դրոնների կիրառումը պահանջված է հերբիցիդների (մոլախոտասպանների), ինսեկտիցիդների (միջատասպանների), ֆունգիցիդների (սնկասպանների), պարարտանյութերի ցողման համար։ Երբեմն օգտագործվում են փոքր կամ անհավասարաչափ ոռոգված հողամասերի ոռոգումը իրականացնելու նպատակով։ Դաշտերի, այգիների պեստիցիդներով և պարարտանյութերով մշակման այս նորարարական մեթոդը պահանջված է, քանի որ դրոնները սրսկումները իրակացնում են ավանդական մեթոդներից ավելի էժան, արագ և ճշգրիտ ձևով:
Նոր սերնդի հեղուկացիր դրոնները ունեն ֆունկցիաների ավելի լայն շրջանակ, քան իրենց նախորդները, և այժմ հեղուկ ցողելուց բացի, կարողանում են տարածել սերմեր և կենդանիների կերեր։
Ագրոդրոնների մյուս տեսակները գյուղատնտեսության համար իրականացում են այլ կարևոր գործառույթներ՝ օգնում են ստեղծել դաշտերի թվային քարտեզներ, գնահատել հողի վիճակը և բացահայտել խնդրահարույց տարածքները, հետևել բույսերի զարգացման դինամիկային, պարարտանյութերի անհրաժեշտությանը, գտնել հիվանդությունների օջախներ և վնասատուների գաղութներ: