Air spraying

Դրոնով սրսկման գործընթացը

1. Նոր դաշտը չափագրվում և քարտեզագրվում Է, ֆիքսվում են դաշտի կոորդինատները, ծառերի կամ թփերի սրսկում կատարելիս դրանք ևս ֆիքսվում են

2.Ընտրվում է դրոնի կառավարման եղանակը (ավտոմատ/օպերատորի վերահսկողությամբ) և որոշվում է թռիչքի ուղղին

3. Պատվիրատուի հետ միասին ընտրվում է սրսկման համար անհրաժեշտ պեստիցիդ(ներ)ը կամ պարարտանյութ(եր)ը

4.Կատարվում է սրսկումը։ Այս ընթացքում  պատվիրատուն կարող է օնլայն հետևալ սրսկման ընթացքին

5.Պատվիրատուին է տրամադրվում սրսկման մասին  ամբողջ ինֆորմացիան՝  սրսկված նյութի անվանումը, սրսկված տարածքի մակերեսը, օգտագործված հեղուկի քանակը

Օդային սրսկումներ

Մշակաբույսերի տերևային պարարտացում

«Սքայ Ագրո» ընկերությունը իրականացնում է մշակաբույսերի տերևային պարարտացումներ հանքային(քիմիական), օրգանական, օրգանահանքային հեղուկ կամ ջրալույծ պարարտանյութերով։ Պարարտացումները իրականացվում են պաարտանյութերի օդային ցողման միջոցով։ Մեր մասնագետները տրամադրում են նաև խորհրդատվություն անհրաժեշտ պարարտացումների հետ կապված բոլոր տեսակի հարցերում։ Բույսերի տերևային կամ սաղարթային պարարտացումը հանդիսանում է արմատային պարարտացմանը լրացնող միջոց, պարարտացումը իրականացվում է տերևների վրա պարարտանյութերի ցողման եղանակով: Այն անփոխարինելի միջոց է, երբ անհրաժեշտ է բույսը շտապ սնուցել սննդանյութերով և վիտամիններով, ինչպես նաև հանդիսանում է սնուցման միակ հնարավոր տարբերակ բույսի արմատային համակարգի հիվանդության կամ թերզարգացվածության դեպքում։

Բույսերի պաշտպանության միջոցների սրսկում

«Սքայ Ագրո» ընկերությունը առաջարկում է բույսերի պաշտպանության միջոցների՝ պեստիցիդների(բուժանյութերի/դեղանյութերի) ագրոդրոնով սրսկումներ: Ինչպես նաև մեր մասնագետները տրամադրում են խորհրդատվություն սրսկման հետ կապված բոլոր տեսակի հարցերում։ Բույսերի պաշտպանության միջոցները անհրաժեշտ միջոցներ են վնասատուների, հիվանդությունների, ինչպես նաև մոլախոտերի դեմ պայքարում։ Պայքարը կատարվում է միջատասպանների, սնկասպանների, բակտերիասպանների և այլ պեստիցիդների միջոցով։ Ճշգրիտ և հավասարաչափ սրսկումներ կատարելու շնորհիվ դրոնը հանդիսանում է վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ սրսկման ամենաարդյունավետ միջոցը։

Մենք կատարում ենք հետևյալ սրսկումները

  • Հացահատիկային մշակաբույսեր` ցորեն, եգիպտացորեն
  • Կերային մշակաբույսեր՝ առվույտ
  • Բանջարաբոստանային մշակաբույսեր՝ վարունգ, սոխ, ձմերուկ
  • Պտղատու այգիներ՝ խաղող
  • Հատապտուղներ՝ ազնվամորի

Գյուղատնտեսական դրոնների վաճառք, վարձակալություն և այլ ծառայություններ

en_USEN