Հաճախ տրվող հարցեր
- Որքա՞ն է ագրոդրոնով սրսկման արժեքը ըստ հեկտարի
Ագրոդրոնով սրսկման(փոշիացման) արժեքը տատանվում է 12000-20000/հա ՀՀ դրամի սահմաններում։ Գինը հիմնականում կախված է պատվերի ծավալից և նրանից, թե ինչ է անհրաժեշտ սրսկել։ Մասնավորապես՝
Դաշտային մշակաբույսերի սրսկումը
Մինչև 10 հեկտարի դեպքում՝ 16000 ՀՀ դրամ/հա է,
10-20 հեկտարի դեպքում՝ 14000 ՀՀ դրամ/հա,
20 և ավել հեկտարի դեպքում՝ 12000 ՀՀ դրամ/հա։
Այգիների, պտղատուների սրսկումը
Մինչև 10 հեկտարի դեպքում՝ 20000 ՀՀ դրամ/հա է,
10-20 հեկտարի դեպքում՝ 18000 ՀՀ դրամ/հա,
20 և ավել հեկտարի դեպքում՝ 15000 ՀՀ դրամ/հա
Արժեքը կարող է փոփոխվել՝ նորմայից ավելի շատ/քիչ հեղուկի ծախսի դեպքում, ուստի առավել հստակ գին որոշվում է պատվիրատուի հետ։
Աշխատանքները կատարվում են պարտադիր չափագրմամբ։ 5 հեկտար և ավել հողակտորների դեպքում չափագրումը կստանաք նվեր մեր կողմից։
Մինչև 5 հեկտարի դեպքում չափագրման արժեքը 2000 ՀՀ դրամ է, իսկ հողակտորների միջև առաքման արժեքը(1 կմ և ավել հեռավորության դեպքում)՝ 500 ՀՀ դրամ/ կմ։ Նույն հողակտորը երկրորդ անգամ սրսկման դեպքում չափագրում չի կատարվում։
- Որքա՞ն է նվազագույն պատվերի արժեքը
Նվազագույն պատվերի արժեքը 50000 ՀՀ դրամ է։
- Ո՞վ է տրամադրում սրսկվող նյութերը
Սրսկվող պարարտանյութերը և/կամ թունաքիմիկատները հիմնականում տրամադրում են պատվիրատուները, սակայն ցանկության դեպքում առաջարկում ենք մեր գործընկերների կողմից տրամադրված նյութերը՝ մեծածախ վաճառքի համար նախատեսված գներով։
- Որտե՞ղ է հասանելի ծառայությունը
Ծառայությունը հասանելի է ՀՀ ողջ տարածքում
- Ինչպիսի՞ մշակաբույսերի համար է հնարավոր ագրոդրոններով սրսկում կատարել
Ագրոդրոններով սրսկումներ են իրականացվում ցանկացած մշակաբույսերի համար։ Օդային սրսկումները պահանջված են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, լոլիկի, խաղողի, տարբեր պտղատու ծառերի սրսկումների համար։
Որքանո՞վ է արդյունավետ օդային սրսկումը այգիների/պտղատուների սրսկման դեպքում։
Ցողման տարբեր ռեժիմների շնորհիվ ագրոդրոնով սրսկումը արդյունավետ է ցանկացած մշակաբույսի դեպքում։ Իսկ մեր նոր դրոնի՝ Agras T30-ի ֆունկցիոնալության շնորհիվ ծառերի սրսկումը այժմ առավել քան արդյունավետ է դարձել։ Դրոնով ծառերի սրսկման արդյունավետության մեջ համոզվելու համար կարող եք դիտել հետևյալ տեսանյութը, որտեղ ինքներս ենք թեստավորում դրոնի աշխատանքը՝ ստուգելով, թե ինչքան լավ է դրոնը ցողում հեղուկ նյութը ծառերի վրա։