Հաճախ տրվող հարցեր

  • Որքա՞ն է ագրոդրոնով սրսկման արժեքը ըստ հեկտարի 
Ագրոդրոնով սրսկման(փոշիացման) արժեքը տատանվում է 12000-20000/հա ՀՀ դրամի սահմաններում։ Գինը հիմնականում կախված է պատվերի ծավալից և  նրանից, թե ինչ է անհրաժեշտ սրսկել։ Մասնավորապես՝

Դաշտային մշակաբույսերի սրսկումը

Մինչև 10 հեկտարի դեպքում՝ 16000 ՀՀ դրամ/հա է,

10-20 հեկտարի դեպքում՝ 14000 ՀՀ դրամ/հա,

20 և ավել հեկտարի դեպքում՝ 12000 ՀՀ դրամ/հա։

Այգիների, պտղատուների սրսկումը

Մինչև 10 հեկտարի դեպքում՝ 20000 ՀՀ դրամ/հա է,

10-20 հեկտարի դեպքում՝ 18000 ՀՀ դրամ/հա,

20 և ավել հեկտարի դեպքում՝ 15000 ՀՀ դրամ/հա

Արժեքը կարող է փոփոխվել՝  նորմայից ավելի շատ/քիչ հեղուկի ծախսի դեպքում, ուստի առավել հստակ գին որոշվում է պատվիրատուի հետ։

Աշխատանքները կատարվում են պարտադիր չափագրմամբ։ 5 հեկտար և ավել հողակտորների դեպքում չափագրումը կստանաք նվեր մեր կողմից։

Մինչև 5 հեկտարի դեպքում չափագրման արժեքը 2000 ՀՀ  դրամ է, իսկ հողակտորների միջև առաքման արժեքը(1 կմ և ավել  հեռավորության դեպքում)՝  500 ՀՀ դրամ/ կմ։ Նույն հողակտորը երկրորդ անգամ սրսկման դեպքում չափագրում չի կատարվում։

  • Որքա՞ն է նվազագույն պատվերի արժեքը

Նվազագույն պատվերի արժեքը 50000 ՀՀ դրամ է։

  • Ո՞վ է տրամադրում սրսկվող նյութերը

Սրսկվող պարարտանյութերը և/կամ թունաքիմիկատները հիմնականում տրամադրում են պատվիրատուները, սակայն ցանկության դեպքում առաջարկում ենք մեր գործընկերների կողմից տրամադրված նյութերը՝ մեծածախ վաճառքի համար նախատեսված գներով։  

  • Որտե՞ղ  է հասանելի ծառայությունը 

Ծառայությունը հասանելի է ՀՀ ողջ տարածքում 

  • Ինչպիսի՞ մշակաբույսերի համար է հնարավոր ագրոդրոններով սրսկում կատարել 

Ագրոդրոններով սրսկումներ են իրականացվում ցանկացած մշակաբույսերի համար։ Օդային սրսկումները պահանջված են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, լոլիկի, խաղողի, տարբեր պտղատու ծառերի սրսկումների համար։ 

  • Որքանո՞վ է արդյունավետ օդային սրսկումը այգիների/պտղատուների սրսկման դեպքում։ 

Ցողման տարբեր ռեժիմների շնորհիվ ագրոդրոնով սրսկումը արդյունավետ է ցանկացած մշակաբույսի դեպքում։ Իսկ մեր նոր դրոնի՝ Agras T30-ի ֆունկցիոնալության շնորհիվ ծառերի սրսկումը այժմ առավել քան արդյունավետ է դարձել։ Դրոնով ծառերի սրսկման արդյունավետության մեջ համոզվելու համար կարող եք դիտել հետևյալ տեսանյութը, որտեղ ինքներս ենք թեստավորում դրոնի աշխատանքը՝ ստուգելով, թե ինչքան լավ է դրոնը ցողում հեղուկ նյութը ծառերի վրա։

hyHY